Միջազգային 

Հրապարակվել է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի խաղաղության ծրագիրը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, լրատվամիջոցները հրապարակել են Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորման ԼԺՀ ուԴԺՀ ծրագիրն, որը նախօրեին ներկայացվել էր Մինսկի կոնտակտային խմբին:

Ծրագիրը նախատեսում է ծանր հրետանու դուրսբերումն հակամարտության շփման գծի սահմաններից, Դոնբասի որոշ շրջաններին ինքնավարություն տալու ու հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, գերիների փոխանակումն ու համաներումը, ինչպես նաեւ՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում:

 

Փաստաթղթում նշվում է մինչեւ 2015թ.-ի մարտի 20-ն ապահովել տեղական իշխանությունների հետ պայմանավորվածության ձեռքբերումը՝ Ուկրաինայի օրենքների համաձայն առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կազմակերպելու համար:

 

Միաժամանակ, աշխարհազորայինները պահանջում են Լուգանսկի ու Դոնեցկի շրջաններում վերսկսել սոցիալական վճարումներն ու վերականգնել բանկային համակարգը:

 

Մինսկում կայացած բանակցությունների արդյունքում կողմերը նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել կրակի դադարեցման ու ծանր տեխնիկայի դուրսբերման վերաբերյալ: Բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման, Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչներ Դենիս Պուշլինն ու Վլադիսլավ Դեյնեւոն, ինչպես նաեւ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին ու Կիեւում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը:

 

 

Նույն շարքից