Միջազգային 

Ասադ. Սիրիան ահաբեկչներին օժանդակող երկրների հետ չի դաշնակցելու

analitik.am

Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, Սիրիան ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում պատրաստ է համագործակցել տարբեր երկրների հետ, սակայն չի պատրաստվում համալրել միջազգային կոալիցիայի շարքերը, որը ղեկավարում է ԱՄՆ-ը:

Այդ մասին հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, նշելով, որ միջազգային օդուժի կողմից ԻՊ խմբավորման դիրքերին հասցվող ավիահարվածները կարող են օգտակար լինել Դամասկոսի համար, եթե իրագործվեն առավել նպատակային ու արդյունավետ:

 

Միաժամանակ Ասադը շեշտել է, որ պաշտոնական Դամասկոսը երբեք չի համալրի միջազգային կոալիցիայի շարքերը, քանի որ տվյալ երկրները օժանդակում են Սիրիայի դեմ մարտնչող գրոհայիններին:

 

Բացի այդ, նա ժխտել է պաշտոնական Դամասկոսի ու Միացյալ նահանգների միջեւ անմիջական բանակցությունների հնարավորությունը, նշելով, որ ներկայումս տեղի է ունենում զուտ միջնորդավորված ինֆորմացիայի փոխանակում,սակայն երկխոսությունն կող

Նույն շարքից