Միջազգային 

Մինսկում սկսվել են նորմանդական քառյակի բանակցությունները

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Անկախության պալատում փետրվարի 11-ին մեկնարկել են «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները:

Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովի խոսքով, Մինսկի գագաթաժողովից մեկ ակնկալիքներ եւ հույսեր կան: «Եվրոպական երկրների շրջանում կարծիքները, իհարկե, տարբեր են: Որոշները կարծում են, որ Մերկելն ու Օլանդը պետք է Ռուսաստանի նախագահին հստակ հայտարարեն, որ եթե առաջընթաց չարձանագրվի, ապա Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն: Կան նաեւ այլ տեսակետներ, որոնց համաձայն, ժամանակն է հրաժարվել պատժամիջոցներից եւ վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը»,- ասել է դիվանագետը:

Մինսկի հանդիպումների մասնակիցները բանակցային գործընթացը գնահատում են ծանր, բայց պրոֆեսիոնալ, եւ կարծում, որ առաջընթացի հնարավորություններ կան:

Բելառուսական ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ էլ, Անկախության պալատում Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդներին ողջունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

 

 

Նույն շարքից