Միջազգային 

Երեկ կայացավ Պուտինի կարիերայի ամենաերկար տևած բանակցությունները

analitik.am

«Նորմանդյան քառյակի» լիդերները Մինսկում արդեն 11 ժամից ավել է բանակցում են Ուկրաինայի դրության կարգավորման շուրջ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն, Անգելա Մերկելը, ինչպես նաև Ֆրանսուա Օլանդը մի քանի անգամ են լքել բանակցությունների սենյակը՝ այն էլ մի քանի րոպեյով: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

 

 

Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի ղեկավարի հայտարարության համաձայն մնացել է համաձայնեցնեն երկու փաստաթուղթ: Ինչպես հայտնել էր Տասս-ը՝ Մինսկի բանակցությունները կամարվում են Պուտինի կարիերայի ընթացքում եղած  ամենաերկար բանակցությունները: 


ՌԴ-ի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները բացառապես հակադիր կարծիքներ էին հայտնել բանակցությունների ընթացքի վերաբերյալ: 


 

 «Նորմանդյան քառյակի»  բանակցությունները սկսվել են փետրվարի  11-ին Մոսկվայի ժամանակով ժամը   21:00-ին: Խոսակցությունից առաջ Պուտինն ու Պորոշենկոն սեղմել են միմյանց ձեռքը:  


Ինչպես արդեն հայտնել ենք, բանակցությունների թեման Ուկրաինայի արևելքում առկա  կոնֆլիկտի կարգավորումն է: 



Նույն շարքից