Միջազգային 

Ուկրաինայի հարցով բանակցությունները հսկայական առաջընթաց են արձանագրել

analitik.am

«Նորմանդյան քառյակի» առաջնորդների բանակցություններում հսկայական առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը՝ հենվելով իր աղբյուրների վրա: 

Արդեն իսկ համաձայնեցվել է փաստաթղթի 80%-ը: Այն ընդգրկում է մոտ տասը կետ: Աղբյուրը նաեւ ասել է, որ փաստաթղթի ընդունումից հետո այն ուղարկվելու է Ուկրաինայի հակամարտության հարցով ստեղծված կոնտակտային խմբին:

 

Լրագրողներին արդեն հրավիրել են դահլիճ, որտեղ կարող է հայտարարվի բանակցությունների ավարտի մասին: 

Բանակցությունների վերջին ժամին մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդները:

Նույն շարքից