Միջազգային 

ԶԼՄ-ները հրապարակել են Մինսկում «քառյակի» բանակցությունների գլխավոր կետերը

analitik.am

Associated Press գործակալությունը հրապարակել է հիմնական դրույթները, որոնք քննարկում են Մինսկում երկրների ղեկավարների հանդիպման մասնակիցները, գրում է korrespondent.net-ը:

Տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինան ցանկանում է, որ սահմանագիծը լինի այնպիսին, ինչպես որ պայմանավորվել են սեպտեմբերին: Միևնույն ժամանակ Ռուսաստանը պահանջում է, որ անջատողականներն իրենց պահեն գրաված տարածքները:

Ինչ վերաբերում է տեխնիկայի հեռացմանը՝ Ռուսաստանը դեռևս պնդում է, որ Ուկրաինայում չկան ո՛չ ՌԴ զինվորականներ, ո՛չ տեխնիկա:

Բացի այդ, Ուկրաինան ցանկանում է վերականգնել հսկողությունը սահմանի նկատմամբ, որպեսզի դադարեցվի ՌԴ-ից զենքի և գրոհայինների հոսքը, սակայն Ռուսաստանը կարծում է, որ սահմանի գլխավոր կետերը պետք է հսկեն անջատողականները:

Ինչ վերաբերում է գրոհայինների հսկողության տակ գտնվող շրջանների ինքնավարությանը, ուկրաինական կողմը նշում է, որ կարող է շրջաններին տրամադրել լայն ինքնավարություն, սակայն ռուսական կողմը պահանջում է երաշխիքներ, ինչպես նաև Արևելքում ֆինանսական շրջափակման վերացում:

Ընդհանուր առմամբ՝ «նորմանդական քառյակը» պատրաստվում է ստորագրել տասից ավելի կետերից բաղկացած փաստաթուղթ: Այդ մասին հայտնել է ТАСС-ը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրի:

Նույն շարքից