Միջազգային 

Մանրամասներ Մինսկի բանակցություններից

analitik.am

Բանակցությունները սկզբում բավականին բարդ ընթացք են ունեցել՝ Պորոշենկոն սենյակից դուրս է վազել, Պուտինը մատիտ է ջարդել, Մերկելը սեղմել է շրթունքները... արտաքին հանգստություն փորձել է պահպանել միայն Լավրովը՝ բնորոշելով փակ դռների հետևում կատարվողը «սուպեր» բառով: Երկրորդ անգամ մեկնաբանել է՝ «ավելի լավ է, քան սուպեր»:

 

Դիվանագետի տոնից հնարավոր չի եղել հասկանալ ճի՞շտ է ասում, թե իրոնիա է: Վերջապես, երբ կեսգիշերին աշխարհի լիդերները և նրանց ուղեկցողները որոշել են մի բան ուտել, սկսեցին լուրեր տարածվել, որ փոփոխություններ կան, սակայն առկա հակասությունները հարթելու համար քառյակը մի քիչ էլ պետք է աշխատի:

Այդ մի քիչը դարձավ մի քանի ժամ: Գիշերը ժամը 4-ի մոտ լրագրողների ոչ միայն ուժերը վերջացան, այլև համբերությունը: Փակ դռների հետևում կատարվող յուրաքանչյուր շարժ նրանք ընդունում են որպես բանակցությունների ավարտ: Ցավոք, դա կամ Վլադիսլավ Սուրկովն էր, ով որոշում էր ինչ-որ բան քննարկել պատվիրակության անդամների հետ, կամ մատուցողուհին, ով լիդերներին սկուտեղներով թարմ միրգ էր մատուցում, կամ Անգելա Մերկելը, ով դուրս եկավ սենյակից՝ բջջայինը լիցքավորելու համար՝ հոսանքալար պահանջելու:

«Գոնե նրանք դուրս գային, ասեին, ո՛չ, մենք չպայմանավորվեցինք կամ ավելի լավ է՝ պայմանավորվեցինք», - բարձրաձայն մտածում էր ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի օպերատորը: Բելառուսիայի նախագահի անվտանգությունը կոչ էր անում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խելքի գալ և համոզում էր նրանց չկուտակվել մի տեղում, որտեղ ոչինչ տեղի չի ունենում. «Այս ժամին ինչ ուշքի գալ», - միահամուռ պատասխանում էին նրան լրագրողները:

 

Վերջապես լուր եկավ փակ սենյակից՝ Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի ղեկավարն իր ՖԲ էջում գրեց, որ բանակցությունների ավարտին մնացել է մոտ 5-6 ժամ. «Առանց պայմանների կրակի դադարեցման համաձայնություն է պետք ձեռք բերել, նոր այստեղից գնալ», - հայտարարեց նա:

 

Լրագրողները որոշցին, որ չինովնիկը չափազանցնում է: Անցել էր 11 ժամ , անակցությունները դեռ շարունակվում էին: Այս ընթացքում ԶԼՄ-երի ներկայացուցիչների մեծ մասը վերջնականապես սպառեցին իրենց ուժերը և քնեցին՝ ոմանք աթոռների վրա, ոմանք գետնին:

Նույն շարքից