Միջազգային 

«Նորմանդական քառյակի» բանակցությունները շարունակվում են

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկայում փակ դռների հետեւում զրուցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնվում Է Մինսկի Անկախության պալատի այլ հարկաբաժնում: Այդ մասին  ՏԱՍՍ-ին հայտնել Է «նորմանդական քառյակի» շրջանակներում բանակցային գործընթացին մոտ կանգնած մի աղբյուր:

 

Ռուսաստանի պատվիրակության մեկ այլ աղբյուր գործակալությանը հավաստել Է, որ բանակցային գործընթացը շարունակվում Է:

 

Իր հերթին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ «նորմանդական քառյակի» բանակցությունները շարունակվում են: «Մենք շարունակում ենք աշխատել, մենք անընդմեջ աշխատում ենք հնարավոր բոլոր ձեւաչափերով»,-ասել Է նախարար Կլիմկինը, պատասխանելով այն հարցին, թե շարունակվում Է արդյոք աշխատանքը «նորմանդական ձեւաչափով»:

Նույն շարքից