Միջազգային 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 15-ին կլինեն Բաքվում

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) Ադրբեջան են մեկնելու փետրվարի 15-ին: Այդ մասին Trend գործակալությանն ասել է դիվանագիտական աղբյուրը:

 

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ փետրվարի 16-ին համանախագահները մի շարք հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, ինչից հետո մեկնելու են Երևան:

 

Հիշեցնենք, որ վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով բանակցությունները վերսկսելու կոչ են արել:

 

Համանախագահները հայտարարություն էին տարածել փետրվարի 6-ին Մյունխենում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:

Նույն շարքից