Միջազգային 

Նախաձեռնությունն արդարացրել է իրեն. Անգելա Մերկել

analitik.am

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանաիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկում «նորմանդական քառյակի» հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի աշխարհազորայիններին համոզել է համաձայնվել հրադադարին:


«Մեզ մոտ հույսեր են ծագել, մենք համաձայնեցրել ենք մինսկյան համաձայնագրերի իրագործումը: Սակայն բնականաբար պետք է ձեռնարկվեն կոնկրետ քայլեր և մեր առջև կան մեծ խոչընդոտներ: Սակայն ես կարող եմ ասել, որ արդյունքում մենք հասել ենք նրան, ինչը տալիս է մեծ հույսեր: Այդ պատճառով էլ ես կարող եմ ասել, որ նախաձեռնությունն արդարացրել է իրեն»,- ասել է Մերկելը:

Նույն շարքից