Միջազգային 

Բանակցությունների արդյունքը հիմք Է տալիս հավատալու, որ «գերազանց արդյունք Է ձեռք բերվել». Իտալիայի վարչապետ

analitik.am

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Մինսկի բանակցությունների արդյունքը գնահատել Է «գերազանց»: «Պետք Է սպասել Օլանդի ժամանմանը»,-ասել Է նա, նշելով, որ բանակցությունների արդյունքը հիմք Է տալիս հավատալու, որ «գերազանց արդյունք Է ձեռք բերվել»:



Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել Է, որ ողջունում Է Ուկրաինայում կրակի դադարեցման վերաբերյալ Մինսկում համաձայնության ձեռքբերումը: «Ողջունում եմ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ  համաձայնությունը, որը ձեռք Է բերվել Ուկրաինային նվիրված Մինսկի բանակցություններում: Այժմ բոլոր կողմերը պետք Է այն  կատարեն, խոսքը գործի վերածեն»,-ասել Է Շուլցը:

Նույն շարքից