Միջազգային 

Օլանդն ու Մերկելը Եվրամիությանը կխնդրեն աջակցել Մինսկի համաձայնությանը

analitik.am

Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը Եվրամիությանը կխնդրեն աջակցել Մինսկի համաձայնությանը: Այդ մասին ասել է Օլանդը: Փետրվարի 12-ին Օլանդին եւ Մերկելին Բրյուսելում սպասում են ԵՄ-ի գագաթնաժողովում: 

  

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները փետրվարի 12-ին ոչ պաշտոնական գագաթնաժողովում մտադիր են ամփոփել «նորմանդական» ձեւաչափով Ուկրաինայի շուրջը կայացած բանակցությունների արդյունքները. հաջողության դեպքում նրանք կողջունեն այն, իսկ ձախողումը կարող Է վերածվել Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների նախապատրաստման: 

 

Եվրամիության գագաթնաժողովը նվիրված կլինի ահաբեկչության դեմ պայքարին, Ուկրաինայի իրադրությանը եւ Ռուսաստանի հետ հարաբերություններին ու Եվրամիության տնտեսական խնդիրներին: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ ավանդական բանավեճից հետո ղեկավարները կընդունեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորշենկոյին, որը պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին կանոնավորապես իրազեկում Է իր երկրի իրադրության մասին:

Նույն շարքից