Միջազգային 

ԵՄ-ն մեծ հետաքրքրությամբ հետևելու է Ռիգայում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթաժողովին

analitik.am

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանհավաստիացնում է, որ ԵՄ-ն մեծ հետաքրքրությամբ հետևելու է մայիսի 21-22-ը Ռիգայում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթաժողովին, որի ժամանակ էլ հնարավորություն կլինի հստակեցնել Արևելյան գործընկերների հետ հարաբերությունների ռազմավարությունը ապագայում խորացնելու հնարավորությունները:


Կարեւորելով գագաթնաժողովը, Հրիսթեան շեշտեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար շատ կարեւոր է, որ հիմնական առաջնայնությունները վերաբերեն ԱլԳ-ին, որը թույլ է  տալիս շարժվել ԵՄ ուղղությամբ, սերտացնել կապերը:


«Դրանց հիմքում ընկած է միասնական եւ համատեղ նվիրումը միջազգային իրավունքին, արժեքներին, ժողովրդավարությանը, համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին: ԵՄ-ն մեծ հետաքրքությամբ հետեւելու է հաջորդ գագաթնաժողովին, որպեսզի նորովի գնահատի եւ անդրադառնա ԱԼԳ-ին: Միեւնույն ժամանակ, կգնահատվեն եւ կվերանայվեն հարաբերություններն ու կապերի սերտացումը, կպարզվի այդ հարաբերությունների ապագայի հեռանկարը»,- ասաց Տրայան Հրիսթեան` հավելելով, որ Եվրոպական միասնական տնտեսական տարածքի ստեղծումը կարող է Ռիգայի գագաթնաժողովի քննարկման թեմա դառնալ:


Ռիգայում մայիսին կկայանա ԵՄ ԱլԳ համաժողովը: Նախատեսվում է, որ դրա ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը կստորագրեն նոր համաձայնագիր: Մինչ այդ, նախորդ տարվա ընթացքում կողմերն անցկացրել են խորհրդատվական հանդիպումներ` քննարկելով համագործակցության ոլորտներն ու ձեւաչափերը:

Նույն շարքից