Միջազգային 

Մենք այժմ վճռորոշ փուլում ենք. Օլանդ

analitik.am

Առաջիկա ժամերը վճռորոշ կդառնան Մինսկում ձեռք բերված համաձայնությունների համար: Այդ մասին փետրվարի 12-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բրյուսել ժամանելուց հետո, որտեղ մեկնարկում Է ԵՄ-ի գագաթնաժողովը:


«Նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքներով, որոնք տեւել են 16 ժամ, հաստատվել են համալիր միջոցառումներ, որոնք նպատակամղված են Մինսկում անցյալ տարվա սեպտեմբերին ձեռբերված համաձայնությունների իրագործմանը: Բացի այդ, ընդունվել Է ղեկավարների հռչակագիր: 


«Կա համաձայնագիր, բայց այդ համաձայնագիրը երկարաժամկետ հաջողության երաշխիք չի տալիս: Մենք այժմ վճռորոշ փուլում ենք. կկատարվի արդյոք համաձայնագիրը: Առաջիկա ժամերը վճռորոշ կդառնան… Եվ քանի որ մենք արդեն ներգրավված ենք այդ գործընթացում, կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,-հայտարարել Է Ֆրանսուա Օլանդը լրագրողներին:

Նույն շարքից