Տնտեսություն 

Ճանապարհային ոստիկանությունը 745 մլն դրամ կփոխանցի ՀՀ պետբյուջե

ՀՀ Կառավարությունը ՀՀ ոստիկանությունից կպահանջի Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների առկա մնացորդից 745 մլն դրամը փոխանցել ՀՀ պետբյուջե։ 

Կառավարության որոշման մեջ նշված է, որ հանձնարարվել է «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին` ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների` 2014 թվականի հունվարի 1-ին առկա մնացորդից, եկամուտների նվազեցման եղանակով, 745.0 մլն դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ ոչ հարկային եկամուտներ»։ 

Նույն շարքից