Միջազգային 

Մինսկում դրված ստորագրությունը պետք է հարգեն բոլոր կողմերը. Իվան Կուխտա

analitik.am

ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան դրական է գնահատում Մինսկում ընթացած բանակցություններն ու հրադադարի շուրջ համաձայնության ձեռքբերումը: Փետրվարի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում դեսպանը ասել է. «Ուկրաինայի համար ամենակարևորը հրադադարն է, որպեսզի խաղաղ բնակիչները չմահանան: Եթե ստորագրություն է դրված, նշանակում է` այն պետք է հարգվի: Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ մինսկյան համաձայնագրերը, որոնք ստորագրվել էին սեպտեմբերին, ինչպես հռչակագիրը, այնպես էլ՝ արձանագրությունը, պետք է ի կատար ածեն բոլոր կողմերը, և, առաջին հերթին, հակամարտող կողմերը` անջատողականներն, Ուկրաինան և ՌԴ-ն: Մենք մեծ արդյունքների ենք սպասում այդ գագաթնաժողովից, որն այսօր ավարտվել է Մինսկում»,- ասաց Կուխտան:

Նույն շարքից