Միջազգային 

Ժիրինովսկի. Աշխարհազորայինները պետք է շարունակեն հարձակումը

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնբասի աշխարհազորայինները պետք է շարունակեն հարձակումը, քանի որ Կիեւը չի կատարելու մինսկյան համաձայնագրերը:

 

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:

 

«Տնօրենը՝ Վաշինգտոնում է… ուստի աշխարհազորայինները պետք է հարձակվեն բոլոր ուղղություններով՝ ուժով ջախջախեն Ուկրաինայի բոլոր անպետքական մասերը, իսկ Ռուսաստանը պետք է շարունակի Ուկրաինայի տնտեսական ճնշումները, անջատի գազը, քանի որ նրանք միլիարդավոր դոլարներ են պարտք»,- հայտարարել էթ Ժիրինովսկին:

 

Վերջում նա ավելացրել է, Ուկրաինային անհրաժեշտ է զրկել ֆինանսական միջոցներից, զինված ուժերից ու բնակչությունից ու նրանց կանչել Ռուսաստան, իսկ Ուկրիայի ուղիղ կեսը վերբնակեցնել Ուրալում ու Դոնբասը վերադարձնել Ռուսաստանին:

 

 

 

Նույն շարքից