Միջազգային 

Լավրով. Ռուսաստանը շարունակելու է համագործակցությունը ԵՄ-ի հետ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները համարում է ռուսական դիվանագիտության առաջնայնությունը: «Մեր դիվանագիտությանը սպասում է ակտիվ գործողություն բազմավեկտոր արտաքին քաղաքականության ուղղություններով:

Միաժամանակ, բացարձակ առաջնահերթություն է մնում եվրասիական ինտեգրացիայի ամրապնդումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դիվանագիտական աշխատակցի օրվա կապակցությամբ կազմակերպված երեկոյի ժամանակ»,- նշել է Լավրովը:

 

Միաժամանակ, Լավրովը դիվանագետներից պահանջել է անձնվեր, ստեղծագործական աշխատանք` լիարժեք նվիրվածությամբ:

 

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ հունվարի 2-ից դրա պաշտոնական անդամ է դարձել նաև Հայաստանը: ԵՏՄ-ի կազմում են նաև ՌԴ-ն, Ղազախստանը և Բելառուսը:

 

Նույն շարքից