Միջազգային 

Գերմանյան պատրաստակամություն է հայտնել փոխզիջումների գնալ Հունաստանի հարցով

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ուրախ է հույն նոր գործընկերների հետ գալիք հանդիպման համար, և որ Գերմանիան պատրաստ է փոխզիջումների գնալ Հունաստանի հարցում:

 

Հունաստանի նորանշանակ վարչապետը հինգշաբթի  առաջին անգամ կմասնակցի Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ուր Գերմանիայի կանցլերը ժամանել է Մինսկից, որտեղ ընթանում էին «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունները: 

«Հունաստանի թեման, ակնհայտորեն, դեր կխաղա ԵՄ գագաթնաժողովում: Ուրախ եմ ողջունել հույն նոր գործընկերներին, նրանք այսօր առաջին անգամ են այստեղ: Եվրոպան մշտապես առաջնորդվում է փոխզիջումներ փնտրելով, որում էլ կայանում է Եվրոպայի հաջողությունը: Փոխզիջումների գնում են այն ժամանակ, երբ առավելությունները գերակշռում են թերությունները: Եվ Գերմանիան դրան պատրաստ է»,- լրագրողներին ասել է Մերկելը:

 

 

Նույն շարքից