Միջազգային 

«Նորմանդական քառյակը» կրկին կհանդիպի. Օլանդ

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Եվրամիության գագաթաժողովից հետո հաղորդել է, որ «նորմանդական քառյակը» (Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնորդները) հաջորդ շաբաթ հեռախոսով կքննարկի մինսկյան պայմանավորվածությունները, իսկ մի քանի շաբաթ անց՝ հնարավոր է դեմ առ դեմ հանդիպում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

«Մենք մտածեցինք, որ եթե կրակի դադարեցումն իրականացվի համապատասխան պլանով, այսինքն՝ կիրակի ժամը 00:00-ից, ապա հաջորդ շաբաթ անհրաժեշտ կլինի գոնե հեռախոսային կոնֆերանս անցկացնել»,- ասել է Օլանդը:

 

Խոսելով Ռուսաստանին փոխանցվելիք առաջին «Միստրալ» դասի ուղղաթիռակրի մասին՝ գործիչը նշել է, որ դեռ դրա համար պայմաններ չեն ստեղծվել: «Հուսով եմ, որ մի օր դրանք կիրականանան»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

 

Նա պարզաբանել է, որ ուղղաթիռակիրների համար նախապայման է, մասնավորապես, Ուկրաինայում հրադադարի մասին պայմանագրի իրագործումն ու Մինսկում կնքված պայմանավորվածությունների իրագործումը:

 

 «Եթե դա իրականացվի և համաձայնագիրը պահպանվի, ապա Եվրոպան աստիճանաբար կսկսի չեղարկել պատժամիջոցները»,-ասել է Օլանդը՝ նշելով, որ ֆորմալ առումով «Միստրալների» փոխանցումը պատժամիջոցների տակ չէ:

Նույն շարքից