Միջազգային 

Ադրբեջանական լոբբին ձախողվել է ԱՄՆ Նյու Հեմփշիր քաղաքում

analitik.am

Ադրբեջանական քարոզչական արշավն անհաջողության է մատնվել ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում:

 

 

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին հաջողվել է փետրվարի 11-ին Նյու Հեմփշիրի ներկայացուցիչների պալատում կասեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական կարգերի կողմից առաջ քաշված` Լեռնային Ղարաբաղի ազատության դեմ ուղղված, հակահայկական քարոզչություն իրականացնող բանաձևը:


 Այս մասին տեղեկացնում է Asbarez.com կայքի փոխանցմամբ՝ «Նյու Հեմփշիրի ներկայացուցիչների պալատն արդարացրեց իր «Ազատ ապրի’ր կամ մեռի’ր» կարգախոսը` մերժելով ենթարկվել Ալիևի միջազգային հակաքարոզչական արշավին, որի նպատակն է Արցախի ինքնորոշման իրավունքները ոտնակոխելը: Ուրախ ենք, որ Նյու Հեմփշիրը միացավ Կոլորադոյին, Միսիսիպիին, Հարավային Դակոտային, Թեննեսիին, Հավայներին և Վայոմինգին` մերժելով օժանդակել Ադրբեջանի իշխանություններին»,- նշել է Հայ դատի Արևելյան ԱՄՆ-ի հանձնախմբի վարչության ղեկավար Սթիվեն Մեսրոպյանը:


ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ցավալի է համարել այն, որ Ադրբեջանի վարչակազմը հայերի հանդեպ ատելություն տարածելու նպատակով շարունակում է իր ապատեղեկատվական արշավը ԱՄՆ-ի տարածքում` աղավաղելով պատմությունը և փորձելով խուսափել Արցախի դեմ բռնարարքների պատասխանատվությունից:

Նույն շարքից