Միջազգային 

Էրդողանը անիծել է Օբամային

analitik.am

ԱՄՆ-ում վիճաբանության ընթացքում 3 մուսուլման ուսանողների սպանության մասին լռելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

 

Ըստ AA-ի՝ Էրդողանը հայտնել է, որ յուրաքանչյուր երկրում տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվություն է կրում քաղաքական գործիչները և հենց նրանք են, որ պետք է այդ մասին իրենց հստակ վերբերմունքը հայտնեն:

 

 

«Ես կոչ եմ անում հարգելու Օբամային, կոչ եմ անում՝ որտե՞ց ես, նախագա’հ: Կոչ եմ անում ԱԳ նախարարին, Բայդենին, որտե՞ղ եք:  Մենք՝ քաղաքական գործիչներս պարտավոր ենք մեր վերաբերմունքը ցուցաբերել: Ձեզ ընտրելիս՝ ժողովուրդը իրենց կյանքը վստահելով է քվեարկում»,-ասել է Էրդողանը:

 

Էրդողանը ցավակցել է նաև սպանվածների ընտանքիքներին և ասել,-«իսկ սպանողներին՝ բոլորիդ ներկայությամբ անիծում եմ»:

Նույն շարքից