Միջազգային 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել Է Մինսկի համաձայնությունների կատարումը

analitik.am

Գլխավորն, ինչին պետք Է հասնել ուկրաինական հակամարտության լուծման համար, Մինսկի հանդիպման համաձայնությունների կատարումն Է: Այդ մասին հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Մենք բոլորս, անշուշտ, կցանկանայինք տեսնել Մինսկի բանակցությունների արդյունքները, որպեսզի լիներ հակամարտության խաղաղ լուծում, որն Ուկրաինայում վերջ կդներ մարտական գործողություններին: Բայց, իհարկե, շատ կարեւոր Է ոչ միայն համաձայնության հասնելը, այլեւ այդ արդյունքների կատարումն ու հարգումն ապահովելը: Մենք հիշում ենք, որ նախորդ համաձայնությունները չկատարվեցին»,- ասել Է նա «Կոմերսանտ FM»-ին տված հարցազրույցում:


Փետրվարի 11-ի երեկոյից Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի նախագահները եւ Գերմանիայի կանցլերը Մինսկում բանակցություններ են վարել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորան շուրջ, որոնց արդյունքը դարձել են ստորագրված փաստաթղթերը՝ Մինսկի համաձայնությունների կատարման համալիր միջոցառումները եւ այդ Միջոցառումների պաշտպանության հռչակագիրը:


«Կարեւոր բաղադրատարրեր են թափանցիկության հասնելու փորձերը, դիտարկման մեխանիզմների ստեղծումը, եւ այստեղ կարեւոր դեր Է խաղում ԵԱՀԿ-ն: ԵԱՀԿ-ն ունի համապատասխան ռեսուրսներ, վստահություն: Այս ամենը շատ կարեւոր դեր Է խաղում: Լինի դա ԵԱՀԿ-ն կամ ինչ-որ այլ կազմակերպություն, որը կրելու Է համաձայնագրի կատարմանը հասնելու պատասխանատվությունը, դա որոշում ենք ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր այսօր նստած են բանակցությունների սեղանի շուրջը»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից