Միջազգային 

Դավիթ Սակվարելիձեն համաձայնել Է գլխավորել Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն

analitik.am

Վրաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ (Սահակաշվիլիի պաշտոնավարման օրոք), խորհրդարանի պատգամավոր Դավիթ Սակվարելիձեն անուղղակիորեն հաստատել Է, որ համաձայնել Է գլխավորել Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն: Ըստ ուկրաինական մի շարք լրատվամիջոցների տեղեկատվության՝ այդ պաշտոնից ավելի վաղ հրաժարվել Էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:


Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նոր պաշտոնում Սակվարելիձեի տեղակալները կլինեն Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին եւ Գիզո Ուգլավան: Նաեւ հայտնի Է, որ Սակվարելիձեն արդեն խնդրագիր Է ներկայացրել իրեն Ուկրաինայի քաղաքացիություն տալու մասին:  


«Թանկագիններս, երկար խորհրդածություններից եւ քննարկումներից հետո ես մեր թիմի հետ միասին որոշում եմ ընդունել համաձայնել ընկերներիս ու գործընկերներիս խնդրանքին, եւ ընդգրկվել այն ինստիտուտների կառուցման գործում, որոնք Ուկրաինայում պայքարում են կոռուպցիայի դեմ»,- փետրվարի 13-ին Facebook-ի իր Էջում գրել Է Սակվարելիձեն:


«Շատերի համար սա, հավանաբար, անհասկանալի որոշում Է,  շատերի համար Էլ՝ ուրախալի եւ ընդունելի… Անկեղծ եմ ասում՝ կարծում եմ, որ իմ այս քայլը կապված Է պայքարի ավելի ակտիվ փուլի անցնելու հետ: Այս անգամ արդեն ՈՒկրաինայում…Վրաստանի եւ ՈՒկրաինայի ճակատի ընդհանուր գիծը չի ներառում միայն Աբխազիան, Սամաչաբլոն, Դոնեցկը, Լուգանսկը եւ Ղրիմը:


Ստանալով ուկրաինացի գործընկերներիս առաջարկը՝ ես որոշեցի միանալ պայքարի ոչ պակաս կարեւոր ուղղությանը՝ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին: Ես մեր թիմի հետ միասին կաշխատեմ առավելագույն ջանքեր գործադրել Ուկրաինայում հանուն արդար եւ հանրային շահերի պայքարող ինստիտուտների ձեւավորման համար»,-իր մեկնաբանության մեջ նշել Է Սակվարելիձեն:


Ինչպես նշում Է «նովոստի Գրուզիա»-ն, ավելի վաղ ՈՒկրաինայի կառավարության կազմում նշանակվել են Վրաստանի նախկին իշխանությունների մի քանի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը:

Նույն շարքից