Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում Ռուսաստանի դաշնային ծառայությունը՝ Ռոսպոտրեբնադզորը, որոշում է կայացրել դադարեցնել ուկրաինական հրուշակեղենի ներմուծումը Ռուսաստան, հայտնում է Russia Today-ը:
Կառույցից հայտնել են, որ ներմուծման դադարեցման պատճառը օրենսդրության պահանջների խախտումն է:
Արգելքը գործում է սեպտեմբերի 5-ից և տարածվում է «Конти» և АВК ընկերությունների արտադրանքի վրա: