Միջազգային 

Ղազախստանի նախկին վարչապետը տնային կալանքի տակ է վերցվել

analitik.am

Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ահմետովի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս 2 ամսով։ Ղազախստանի հակակոռպուցիոն եւ պետական ծառայության հարցերով գործակալությունը հայտնել էր, որ Ահմետովին մեղադրանք է ներկայացվել ծանր կոռուպցիոն հանցագործության համար՝ համաձայն «իրեն վստահված ուրիշի խոշոր չափի ունեցվածքը յուրացնելու կամ վատնելու» հոդվածով։


«Տնային կալանքը երկարաձգվել է մինչեւ 2015թ. ապրիլի 18-ը»,- «Նովոստի Կազախստան» գործակալությաը հայտնել են սեփական աղբյուրները։


Ահմետովը Ղազախստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2012թ. սեպտեմբերից 2014թ. ընկած ժամանակահատվածում։ 2014թ. ապրիլից նա գլխավորում էր երկրի պաշտպանության նախարարությունը։

Նույն շարքից