Միջազգային 

Աբխազիան Լատինական Ամերիկայի մի շարք երկրների խնդրել Է ճանաչել իր անկախությունը

analitik.am

Աբխազիայի խորհրդարանը փետրվարի 13-ին որոշում Է ընդունել՝ դիմել Կուբայի Հանրապետության ժողովրդական իշխանության Ազգային ասամբլեային, Էկվադորի Ազգային ժողովին, Անտիգուա եւ Բարբուդայի խորհրդարանին, Սենտ Լուիսի խորհրդարանին եւ Դոմինիկայի Համագործակցության խորհրդարանին՝ Աբխազիայի պետական ինքնիշխանությունն ու  անկախությունը ճանաչելու խնդրանքով:


«Աբխազիայի խորհրդարանը դիմում Է Ձեզ՝ խնդրելով քննարկել հանրապետությունը որպես անկախ, ինքնիշխան պետություն ճանաչելու եւ միջպետական հարաբերություններ հաստատելու հարցը»,-նշվում Է ուղերձում:


ՌԻԱ Նովոստին հիշեցնում Է, որ Ռուսաստանը 2008 թվականի օգոստոսի 26-ին ճանաչել Է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնիշխանությունը: Ներկայում Աբխազիայի անկախությունը ճանաչում են նաեւ Նիկարագուան, Վենեսուելան եւ Նաուրուն:

Նույն շարքից