Միջազգային 

Նիկարագուայի նախագահ. ԱՄՆ-ը քաոս է առաջացնում աշխարհում

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ԱՄՆ-ը քաոս է առաջացնում ողջ աշխարհում:

Այդ մասին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգել Շոյգուի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, նշելով, որ այնտեղ, որտեղ Ամերիկան է՝ իշխում է անօրինականությունը:

 

Միաժամանակ Օրտեգան ընդգծել է, որ Նիկարագուան օժանդակում է Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործողությունները, ավելացնելով, որ այսուհետ Ռուսաստանի ու Նիկարագուայի միջեւ տնտեսական, գիտական ու մշակութային հարաբերությունները կզարգանան նոր հունով:

 

Բանակցություններից առաջ Օրտեգան Շոյգուին պարգեւատրել է պատվո խաչ շքանշանով:

Հիշեցնեն, որ ֆետրվարի 13-ին Սերգեյ Շոյգուն Նիկարագուայից կուղեւորվի Կուբա՝ Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպման, իսկ ավելի վաղ նա արդեն այցելել էր Վենեսուելա:

 

 

Նույն շարքից