Միջազգային 

Չինացիները սպառնացել են զենք մատակարարել Հավայան կղզիների անջատողականներին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Չինաստանն ԱՄՆ-ի կողմից Թայվանին զենք մատակարարելու պարագայում սպառնացել է զինել Հավայան կղզիների աշխարհազորայիններին: Բացի այդ, Չինաստանը վերջին ժամանակներում ԱՄՆ-ից բազմիցս պահանջել է հետ վերադարձնել խաղաղօվկիանոսյան մի շարք կղզիներ:

 

Հավայան կղզիների ապստամբներին Չինաստանի կողմից զենքի մատակարարման հնարավորությունները, զգալի անհանգստություն են առաջացրել ամերկյան իշխանությունների մոտ, քանի որ դա կարող է սպառնալ կղզիներում տեղակայված ռազմական բազաների անվտանգությանը:

 

Մասնավորապես, Պենտագոնի խորհրդական Մայքլ Պիլսբերին հայտնել է, որ չինացիները սպառնացել են հավայական անջատողականների ապահովել զենք ու զինամթերքով, նշելով, որ չինական կողմը բուռն է վերաբերվում Շանհային տրամադրվող յուրաքանչյուր փամփուշտի դեպքում:

Վերջերս չինական գեներալների հետ զրույցում, վերջիններս սպառնացրել են, որ իրենց անկախության համար պայքարող բնիկներին կարող են զենք մատակարարել:

 

 

Նույն շարքից