Միջազգային 

Էրդողանը անսպասելի հայտնվել է ԱՄՆ-ում

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անսպասելի այցով հայտնվել է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

 

Ըստ աղբյուրի՝ Էրդողանը այդպես է վարվել Մեքսիկա կատարած իր այցի ավարտին՝ բոլորովին անակնկալ: Հյուսթոնում, սակայն, նա հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հետ:

 

Էրդողանի ամերիկյան այցը տևել է 3 ժամ. հենց այդքան ժամանակ է նրա օդանավը գտնվել Հյուսթոնի Բուշի անվան միջազգային օդանավակայանում՝ նախքան Թուրքիա վերադառնալը:

 

Աղբյուրը նկատում է, որ օդանավը հնարավորություն է ունեցել Մեքսիկայից, առանց կանգառի անհրաժեշտության, միանգամից Թուրքիա վերադառնալ: Դրանից բացի հայտնի է դարձել, որ անհայտ պատճառներով Էրդողանը մեկ օրով ավելի վաղ է ավարտել իր մեքսիակական այցը:

Նույն շարքից