Միջազգային 

ԱՄՆ պետդեպը կրկին մեղադրել է ՌԴ-ին

analitik.am

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին մեղադրել է Ռուսաստանին, որ վերջինս ծանր սպառազինություն է մատակարարում Ուկրաինայի Դեբալցեւոյի շրջան:


«Մենք շատ անհանգստացած ենք շարունակվող մարտերով, ինչպես նաեւ զեկույցներով, որոնց համաձայն ռուսաստանը վերջին մի քանի օրերին սահմանով լրացուցիչ տանկեր ու հրթիռային համակարգեր է անցկացնում»,-հայտարարել է նա ամենօրյա բրիֆինգի ժամանակ:


Փսակիի պնդմամբ՝ «ռուս զինվորականները մեծ քանակով հրետանային եւ հրթիռային համակարգեր են հասցրել Դեբալցեւոյի շրջան, որտեղ գնդակոծվում են ուկրաինական դիրքերը»,-հավելել է Փսակին:


Նա նաեւ հայտարարել է, որ ռուսական ստորաբաժանումները Ուկրաինայի հետ սահմանին խոշոր քանակով սպառազինություն են կուտակել՝ դրանք ռուսամետ ուժերին փոխանցելու համար: «Դա ակնհայտորեն չի բխում այն համաձայնությունների ոգուց, որոնք ձեռք են բերվել այս շաբաթ»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նույն շարքից