Միջազգային 

Այաթոլլա Ալի Խամենեին պատասխանել է Օբամային

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեից ստացել է հոկտեմբերին ուղարկած նամակի պատասխանը։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել են Իրանի դիվանագիտական շրջանակների աղբյուրները:

 

Ինչպես տեղեկացնում է Wall Street Journal-ը, հոկտեմբերյան ուղերձում երկու հարցի մասին է եղել. աջակցություն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արշավին և  Իրանի միջուկային հարցի վերաբերյալ հարցեր:

 

Պարբերականի աղբյուրը ճշգրտել է, որ նամակն ուղարկվել է մի քանի շաբաթ առաջ. այն հարգալից է եղել, բայց «խուսափողական»:

 

Սպիտակ տունն իր հերթին հրաժարվել է հաստատել Իրանի հոգևոր առաջնորդից նամակ ստանալու փաստը:

 

Վաշինգտոնը Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 1980 թվականին՝ իսլամական հեղափոխությունից հետո:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերին Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Օբաման հոկտեմբերի կեսերին նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին:

Նույն շարքից