Միջազգային 

ԴԱԻՇ-ը ԱՄՆ անվտանգության համար ներկայացնում է ամենալուրջ սպառնալիքը. ամերիկացիներ

analitik.am

Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ԱՄՆ անվտանգության համար ներկայացնում է ամենալուրջ սպառնալիքը։ Այս մասին են վկայում հասարակական կարծիքի Gallup ամերիկյան ինստիտուտի հարցման արդյունքները։


ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը վստահ է, որ իսլամական խմբավորման կողմից սպառնալիքը «ծայրահեղ» է. այդպես է պատասխանել 84 տոկոսը։


Ռուսաստանը, սակայն, ամերիկացիների կողմից չի ընկալվում որպես անվտանգության սպառնալիք ներկայացնող երկիր։ Միայն 49 տոկոսն է նշել, որ Ռուսաստանի գործողությունները կարող են սպառնալ ԱՄՆ-ին։


Զեկույցում ասվում է, որ ուկրաինական հակամարտությունը չի անհանգստացնում ամերիկացիներին, քանի որ նրանց կարծիքով՝ այն դիպչում է Եվրոպային, ոչ թե ԱՄՆ-ին։

Նույն շարքից