Տնտեսություն 

Փոխվարչապետը ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին:

Փոխվարչապետը շնորհավորեց եւ նոր պաշտոնում հաջողություններ մաղթեց  կոմիտեի նորանշանակ նախագահին: Նշելով, որ Վահե  Հակոբյանը ստանձնում է բավականին կարեւոր եւ միաժամանակ բարդ ոլորտի ղեկավարման պատասխանատվությունը, փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ նրան կhաջողվի իրականացնել կառույցի առջեւ դրված խնդիրները:

«Ոլորտում  իրականացվում են  եւ առաջիկա տարիներին եւս իրականացվելու են հանրապետությունում ոռոգման եւ խմելու ջրի ենթակառուցվածքների բարելավման եւ զարգացման բավականին լուրջ ծրագրեր, այդ թվում՝  ջրամբարաշինական խոշոր ծրագրեր: Համոզված եմ, որ պրն Հակոբյանն իր գիտելիքներն ու եռանդը կներդնի՝ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար»,- ընդգծեց Ա. Գեւորգյանը:

Վահե Հակոբյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ հավաստիացրեց, որ կանի հնարավորը՝  իր առջեւ դրված խնդիրները լուծելու  եւ ոլորտում արձանագրված ձեռքբերումները շարունակելու համար:

Փոխվարչապետը նաեւ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կոմիտեի նախկին նախագահ  Անդրանիկ Անդրեասյանին՝ նշելով, որ վերջին տարիներին համակարգում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել:  Ոլորտում ունեցած ավանդի եւ  երկարատեւ աշխատանքի համար Ա. Անդրեասյանը պարգեւատրվել է Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:

Նույն շարքից