Միջազգային 

Օբաման անկեղծացել է

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանակին շատ պարզ գաղտնաբառեր է օգտագործել իր թվային ռեսուրսների համար։ Այս մասին պատմել է ինքը նախագահը Սթենֆորդի համալսարանում գագաթնաժողովի ժամանակ։


Մասնավորապես Օբաման նշել է, որ նախկինում ինքը որպես գաղտնաբառ էր օգտագործում 1-7 թվերի հերթականությունը կամ հենց password բառը։ Այս մասին հայտնում է New York Daily News.


Նախագահն օրինակ է բերել համակարգչային անվտանգության նկատմամբ նման անփույթ վերաբերմունքը՝ ընդգծելու համար դրանց կարեւորությունն ու ապահով գաղտնաբառերի կատարելագործման անհրաժեշտությունը։ Նրա կարծիքով՝ նպատակահարմար է անցում կատարել այնպիսի ապահով մեթոդների, ինչպիսին է անձի իսկության բիոմետրիկ հաստատումը։

Նույն շարքից