Միջազգային 

Անկեղծ ասեմ ձեզ, որ չէի սպասում, որ Օլանդը բարի է. Լուկաշենկո

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի բանակցություններում հաջողության հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճկունության, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մարդկայնության եւ առույգության ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բարության շնորհիվ:


Լուկաշենկոն Օլանդին անվանել է բարի, մարդամոտ եւ շատ զգույշ անձնավորություն:


«Անկեղծ ասեմ ձեզ, որ չէի սպասում, որ Օլանդը բարի է»,-նշել է Լուկաշենկոն:


Նա նաեւ նշել է, որ մարդկայնությունն առաջնային է Անգելա Մերկելի մյուս արժանիքների շարքում՝ հավելելով, որ նրա առույգության եւ Պուտինի ճկունության շնորհիվ միայն հնարավոր եղավ հասնել դրական արդյունքների:

Նույն շարքից