Միջազգային 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են ԼՂ հարցը

analitik.am

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ մեկնել են Վիեննա, որտեղ կազմակերպության անդամ երկրներին կներկայացնեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը:


Այս մասին Twitter-ի միկրոբլոգում  երեկ գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այնուհետեւ կլինի կարեւոր այց տարածաշրջան՝ քննարկելու ԼՂ հակամարտության կարգավորումը»,-գրել է նա:


Համանախագահները Երեւան են ժամանելու փետրվարի 17-ին, իսկ մինչ այդ՝ փետրվարի 15-ին, կլինեն Բաքվում: 


Նույն շարքից