Միջազգային 

Զախարչենկո. ԴԺՀ-ի ինքնիշխանության չճանաչման դեպքում կձեռնարկվի համարժեք քայլեր

analitik.am

Ինչպես հաղորդում է ՌԻա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի հանրապետության ինքնիշխանության չճանաչման պարագայում, նոր իրավիճակում ԴԺՀ-ն հանդես է գալու ներկայումս ուկրաինական զինուժի վերահսկողության ներքո գտնվող տերիտորյաների պահանջատիրությամբ:

 

Նրա խոսքերով, Կիեւը պետք է մշակի հակամարտության կարգավորմանը նպաստող կոնկրետ փասթաթուղթ, այլ ոչ թե ներկայացնի երկիմաստ ու լղոզված դիտարկումներ:

 

«Ես դեռեւս Մինսկում հայտարարել եմ, որ ԴԺՀ տարածքը Դոնեցկի շրջանի տերիտորիան է, ուստի ինքնիշխանության չճանաչման դեպքում, կհայտարարենք, որ ողջ շրջանը մերն է: Իսկ, թե ինչ ճանապարհով այն կվերցնենք, միանշանակ տարբերություն չունի: Եթե քաղաքական միջոցներով չստացվի, ապա կգրավենք զենքի օգնությամբ», -հայտարարել է Զախարչենկոն:

 

Վերջում նա ավելացրել է, որ ռազմաճակատի բոլոր հատվածներում, բացի Դեբալցեւոյից, աշխարհազորայինները դադարեցրել են կրակը: Դեբալցեւոյում հետ են մղվել շրջապատման օղակը ճեղքելու փորձեր ձեռնարած ուկրաինական ուժայինների բոլոր հարձակումները:

 

Նույն շարքից