Միջազգային 

Վլադիմիր Չիժով. ԵՄ-ի պատժամիջոցների ընդլայման դեպքում Ռուսաստանը համարժեք գործողություններ կըձեռնարկի

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սեւ ցուցակի ընդլայման դեպքում Մոսկվան համարժեք գործողությունների է դիմելու:

Այդ մասին հայտնել է ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:

 

«ԵՄ-ի կողմից պատժամիժողցների կրառումը ահազանգ կլինի ռուսաստանյան հանրության համար, կստիպի Ռուսաստանին վերադառնալ համարժեք գործողությունների իրականացմանը, ինչպես նաեւ բացասաբար կանրադառնա մինսկյան համաձայնագրերի կատարման գործընթացին»,-նշել է Չիժինը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ի Եվրամիության արտգործնախարարները ընդունել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու նախագիծը, որի սեւ ցուցակում են հայտնվել մի շարք ռուսաստանյան գործարարներ ու կազմակերպություններ: Կսառեցվեն շուրջ 19 ռուս գործարարների եվրոպական բանկային հաշիվները: Վերջնական որոշում ԵՄ-ը ընդունելու է ձետրվարի 16-ին:

 

Ռուսաստանը ձեռնարկել է հակազդող գործողություններ, պատժամիջոցների իր ցուցակում ընդգրկելով մի շարք եվրոպական գործիչների, որոնց անուններն դեռեւս չեն հրապարակվել:

Հիշեցնենք, որ ռուսաստանի պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստան չի կարողացել ժամանել Գերմանիայի եվրապատգամավոր Ռեբեկա Հապմսը:

 

 

Նույն շարքից