Միջազգային 

ՌԴ դեսպան. ԱՄՆ կողմից Ուկրաինա զենքի մատակարարումը կսրի հակամարտությունը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ կողմից Ուկրանային զենքի մատակարարումը կսրի Դոնբասի հակամարտությունը:

 

Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը, նշելով, որ Միացյալ նահանգներն այդպիսով ռիսկային ու անպատասխանատու քայլ կձեռնարկեն՝ նպաստելով Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողությունների վերսկսմանն ու հակամարտության խաղաղ գործընթացի ձախողմանը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը հայտարարել էր, որ Միացյալ նահանգները դիտում են Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունները:

Ավելի ուշ, ԱՄՆ 10 սենատորներ, Ջոն Մաքեյնի գլխավորությամբ հայտնել էին, որ զենքի առաքման վերաբերյալ նախագիծ են ներկայացնելու ԱՄՆ սենատ:

 

 

Նույն շարքից