Միջազգային 

Ջեն Փսակի. Յանուկովիչն ինքնակամ է պաշտոնանկ եղել

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ինքնակամ է հեռացել նախագահի պաշտոնից:

Նման հայտարարություն է արել ԱՄՆ դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին, նշելով, որ Յանուկովիչի պաշտոնանկության գործընթացում ԱՄՆ իշխանությունների օժանդակման պնդումներն առնվազն ծիծաղ են առաջացնում:

 

«Նույնը կարելի է ասել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մասին, ով պնդում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հեղաշրջում են նախապատրաստում երկրում: Միացյալ նահանգներն իր քաղաքականությունում վաղուց հրաժարվել է ոչ կառուցողական մեթոդներուվ ինքնիշխան երկրներում հեղաշրջումներ կազմակերպելու ու սատարելու ճանապարհից»,-ասել է Փսակին:

Նրա խոսքերով իշխանության փոխանցումն անհրաժեշտ է իրականացնել ազատ դեմոկրատական ու խաղաղ կառուցողական մեխանիզմներով:

 

 

Նույն շարքից