Միջազգային 

Ալեքսեյ Պուշկով. Ուկրաինայի նախագահը Պորոշենկո՞ն է, թե՞ Յարոշը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով խորհրդի քարտուղար Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է ուկրաինական ազգայնական- նեոֆաշիստ «Աջ սեկտոր» կուսակցության ղեկավար տխրահռչակ Դմիտրի Յարոշի հայտարարությունը:

 

Մասնավորապես վերջինս հայտարարել էր, որ «Աջ սեկտորի» ուկրաինական կամավորական կորպուսը չի ընդունում մինսկյան համաձայնագրություններն ու պատերազմը շարունակելու է մինչեւ հաղթական ավարտ:

 

«Յարոշը հայտնել է, որ չի ճանաչում մինսկյան բանակցությունների արդյունքները: Հարց է առաջանում՝ ո՞վ է Ուկրաինայի նախագահ, Յարո՞շը, թե՞ Պորոշենկոն»,- Twitter-ի իր էջում մեկնաբանել է Պուշկովը:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանում արգելված է «Աջ սեկտոր» կուսակցության գործունեությունն, իսկ Յարոշի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական գործունեություններ ծավալելու ու չեչեն անջատողականների հետ 1990-ականներին համագործակցելու հատկանիշներով:

 

 

 

 

 

Նույն շարքից