Միջազգային 

Իվանիշվիլի. Սահակաշվիլու խորհուրդները վտանգավոր են Կիեւի համար

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նավոստի գործակալությունը, Ուկրաինայի միջազգային խորհրդի կազում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նշանակումը կարող է մեծ գլխացավանք դառնալ Ուկրաինայի համար:

 

Նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին վարչապետ ու միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, նշելով որ Վրաստանի օրենսդրությունից թաքնվող ու Ինտերպոլի հետախուզման մեջ գտնվող  Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլու ու Միխայիլ Սահակաշվիլու նշանակումներն Ոկրաինայում ոչ մի դրական հետեւանք չեն կարող ունենալ:

 

Նրա խոսքերով, Վրաստանից փախած այս երկուսը, Ոկրաինայում նախկին ձեռագրով գործելու դեպքում զգալի վնաս կհասցնեն Ուկրաինային, ուստի Պորոշենկոն մեծ սխալ է թույլ տվել բարեկամական երկրի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց վստահել խորհրդականի պաշտոն:

 

 

Նույն շարքից