Միջազգային 

Կուչմա՞. Ո՞վ է նա. Ուկրաինան կիրականացնի՞ արդյոք չընդունված որոշումները

analitik.am

 

Մինսկում կնքվել է հրադադարի մասին պայմանագիր, որը ստորագրել են Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Զուրաբովը, Ուկրաինայում ԵՄ-ի դեսպանը, նախկին նախագահ Կուչման, Լուգանսկի ու Դոնեցկի ներկայացուցիչներ Պլոտնիցկին ու Զախարչենկոն:

 

Վերջին երեքը որոշակի կարգավիճակ չունեն: Կուչման թոշակի անցած նախկին  նախագահ, որ ձանձրույթից ուրոշել է վերադառնալ քաղաքականություն: Զախարչենկոյին ու Պլոտնիցկում Կիեւը չի ճանաչում: Ստորագրված փաստաթղթում նրանց մասին խոսք անգամ չկա: Հարց է առաջանում. Ո՞վ է ստորագրել… փաստորեն՝ ԵՄ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչները:

 

Այդ պատճառով, Պորոշենկոն պոչն է թափահարում, Յացենյուկը ատամներն է կրտճատցնում, իսկ տխրահռչակ Սեմենչեկոն, հերթական օղու բաժակից հետո, անընդհատ Դեւբալցեւյան շրջապատումը ճեղքելու փորձեր է ձեռնարկում, այն էլ ակտիվ ռադիոակտիվ թունավորման պայմաններում, քանի որ ուկրաինական գլխավոր շտաբի պնդումներով Ռուսաստանը Դեբալցեւոյում միջուկային տակտիկան հարված է հասցրել:

 

Առաջնորդվելով ստորագրված փաստաթղթի վիճակից ու բնույթից, կարելի է գուշակել, որ այն ընդամենը թղթի կտոր է, որում ուկրաինացի երեք տղամարդ իրենց ցանկություններն են  փոխանցում աշխարհին:

Հետեւություն, կողմերի բարձր մակարդակի բանակցային գործընթացը անհնար է, քանի որ բանակցային կողմերը ֆորմալ առումով ընդհանրապես բացակայում են:

 

Նույն շարքից