Միջազգային 

Կիեւը Լուգանսկի աշխարհազորայիններին մեղադրել է հրադադարի խախտման համար

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը,

Կիեւը Լուգանսկի աշխարհազորայիններին մեղադրել է հրադադարի խախտման համար:

Լուգանսկի շրջանում ռազմական գործողությունները ղեկավարող ուկրաինական գլխավոր շտաբից հայտնել են, որ աշխարհազորայինները հրադադարը խախտել են 12:20 րոպենին՝ «Գրադ» հրետանային համակարգերով հրետակոծման ենթարկելով Գորսկի բնակավայրը:

 

Նշվում է, որ հրետակոծության հետեւանքով զոհեր չեն գրանցվել, սակայն հասցվել է նյութական զգալի վնաս:

Գորսկի քաղաքը գտնվում է Լուգանսկ- Արտեմովսկ ավտոխճուղու մոտ ու ունի ռազմաստրատեգիական կարեւոր նշանակություն:

 

Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում, Լուգանսկի ռազմաճակատի մյուս հատվածներում լուրջ միջադեպեր չեն գրանցվել, նկատվում է հարաբերական անդորր:

 

 

Նույն շարքից