Միջազգային 

Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ

analitik.am

Փետրվարի 14-ին Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին ընդունեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին:


Հանդիպմների ընթացքում քննարկվեցին հայ-լիբանանյան երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր: Կարեւորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը կառավարական եւ խորհրդարանական մակարդակով: Համոզմունք հայտնվեց, որ փոխայցելությունները զգալիորեն կխթանեն բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան համագործակցության հետագա զարգացումն ու կնպաստեն երկու ժողովուրդների միջեւ բարեկամության առավել ամրապնդմանը:


Դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Լիբանանի ժողովրդին եւ Լիբանանին, որի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեսասպանությունը: Դեսպանը բարձր գնահատեց Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Կողմերն ընդգծեցին, որ Լիբանանի հայ համայնքը, հանդիսանալով հուսալի եւ ամուր կամուրջ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ, պահպանելով ազգային հարուստ մշակույթն ու արժեքները, ակտիվորեն մասնակցում է Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին:


Լիբանանյան կողմի խնդրանքով դեսպան Քոչարյանը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումների մասին, ինչպես նաեւ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը:


Անդրադարձ կատարվեց Լիբանանի ներքաղաքական իրավիճակին առնչվող եւ տարածաշրջանային հարցերի:

Նույն շարքից