Միջազգային 

ԱՄՆ նախագահ Օբամային շփոթել են բռնաբարություն կատարելու մեջ կասկածվող անձի հետ (Տեսանյութ)

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը պատահմամբ հայտնվել է ամերիկյան   Fox 5 San Diego հեռուստաալիքի նորությունների սյուժեում: Այս մասին տեղեկացնում է Times of San Diego թերթը: 


Հունվարի 13-ի երեկոյան վերոնշյալ հեռուստաալիքի հաղորդավարուհին պատմել է հեռուստադիտողներին բռնաբարված աղջկա մասին: Այն պահին, երբ խոսվել է միակ կասկածյալի մասին, ում դեմ մեղադրանք չի ներկայացվի, էկրանին հայտնվել է Օբամայի նկարը   «Ոչ մի մեղադրանք» տեքստով: 



Նորությունների բաժնի խմբագիր Մայք Վիլլեն խոստովանել է, որ իր աշխատակիցները սխալ են թույլ տվել.  «Դա դիտմամբ չի արվել », — ասել է նա:


Խոսելով այն մասին, որ հեռուստաալիքը ներողություն չի խնդրել, Վիլլեն ասել է, որ հաղորդավարներն ուշադրություն չեն դարձնում նման անհեթեթ վրիպակներին: Վիլլեն նաև հայտնել է, որ ոչ եթերի ընթացքում, ոչ էլ դրանից հետո որևէ մեկը չի բողոքել: 



Նույն շարքից