Միջազգային 

Օլանդը խստիվ դատապարտել Է հրեական գերեզմանատունը պղծումը

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խստիվ դատապարտել Է երկրի արեւելքում հրեական գերեզմանատան պղծումը եւ խոստացել Է, որ մեղավորներին գտնելու եւ պատժելու համար կարվի անհրաժեշտ ամեն ինչ: Այդ մասին ասված Է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:


Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտնել Է, որ անհայտ չարագործներն Էլզասի Սար Յունիոն քաղաքի հրեական գերեզմանատանը պղծել են մի քանի հարյուր տապանաքարեր:   


«Հանրապետության նախագահն ամենայն վճռականությամբ  դատապարտում Է Ստորին Հռենոսի դեպարտամենտի Սար Յունիոնի հրեական գերեզմանատան պղծումը: Ամենակարճ ժամկետներում ամեն ինչ կարվի, որպեսզի այս նողկալի եւ բարբարոսական արարքի մեղավորները բացահայտվեն եւ պատասխանատվության ենթարկվեն»,- ասված Է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի պաշտոնական հաղորդագրության մեջ:


Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Օլանդը հավաստիացրել Է, որ երկրի իշխանությունները լի են վճռականությամբ պայքարելու հակասեմիտիզմի ու նրանց դեմ, ովքեր ձգտում են վնաս հասցնել հանրապետական արժեքներին:

Նույն շարքից