Միջազգային 

«ԻՊ»-ն տարածել է եգիպտացի քրիստոնյաների մահապատժի տեսանյութը

analitik.am

«Իսլամական պետության» գրոհայինները համացանցում տարածել են 21 եգիպտացիների մահապատժի տեսանյութը, որոնց առեւանգել էին Լիբիայում, հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը: Մահապատժի ենթարկվածները քրիստոնյա ղպտիներ են եղել:


Տեսանյութում նարնջագույն հագուստով գերիներին գլխատում են ծովի ափին: Զինվորական հագուստով գրոհայիններից մեկը հայտնում է, որ «Իսլամական պետությունն» ընդլայնում է իր գործողությունները Լիբիայի տարածքում: Նա խոստացել է «ոչնչացնել ծովի այն ափրին գտնվող քրիստոնյաներին»: Քանի որ ողբերգությունը տեղի է ունեցել Միջերկրական ծովի լիբիական ափին, կարելի է ենթարդել, որ սպառնալիքը հասցեագրված է եվրոպացիներին, հաղորդում էLenta-ն:


Ավելի վաղ, փետրվարի 15-ին հայտնի էր դարձել զինված խմբի կողմից Քաֆր էշ-Շեյխ քաղաքի մոտ ձկնորսական սինդիկատի աշխատողների առեւանգման մասին: Ընկերության ղեկավարությունը կոչ է արել իշխանություններին որոնել կորածներին: Նույն օրը հրապարակվել է առեւանգված ձկնորսների սպանության տեսանյութը:

Նույն շարքից