Միջազգային 

Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Բաքու

analitik.am

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը փետրվարի 16-ին ժամանել է Բաքու: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:


Այցի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) հանդիպումներ և բանակցություններ կիրականացնեն Ադրբեջանի ղեկավարության հետ:


Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում` հայտնելով, որ ակնկալում է Բաքվում լուրջ բանակցություններ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: «Բոլորը կարող են օգուտ քաղել դրանից»,- նշել է Ուորլիքը:


Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 17-ին կժամանեն Երևան, իսկ այստեղից էլ կգնան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Նույն շարքից